ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպասում են ներվելու մասին խոստումի․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթն այս օրերին անընդհատ տեղեկություններ է ստանում, որ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ոչ միայն ժողովրդի, այլև մի շարք քպականների ու պետական կառույցների պաշտոնյաների սրտով չէ: Մեր ունեցած տեղեկություններով, արդեն իսկ մի շարք ոստիկաններ համակարգից դուրս գալու դիմումներ են գրել՝ չցանկանալով կոտորել սեփական ժողովրդին:

Կան նաև բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք ցանկանում են աշխատանքից ազատվելու դիմում գրել: Քիչ չեն նաև քպականները, որոնք ուզում են դուրս գալ կուսակցությունից, ասում են, որ ամաչում են մարդամեջ դուրս գալ: Սակայն մեր աղբյուրը փոխանցեց, որ նրանցից շատերը վախենում են ոչ այնքան անաշխատանք մնալուց, որքան հանրության առջև պատասխանատվությունից: Մեր զրուցակիցը նշեց, որ անհանգստությունը վերաբերում է հատկապես նրան, որ իրենց չի ներվելու պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի «պոչը բռնելու» որոշումը՝ լինի դա կամավոր, թե այլ ելք չունենալով:

Մեր ունեցած տեղեկություններով, այդ մարդիկ սպասում են, որ ընդդիմության առաջնորդները կհայտարարեն հիմա «ուշքի եկած» քպականների ու պաշտոնյաներին հետագայում ներելու մասին: Ընդ որում, խոսքը ոչ թե ղեկավար կազմի, այսպես կոչված՝ «առաջին գծի» մասին է, այլ միջին օղակների:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular