ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հորդորել են մնալ չեզոք․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թերթի տեղեկություններով, մոտ տասն օր առաջ՝ մինչ վերջին իրադարձությունները, Ծաղկաձորում արևմտյան մի քանի երկրների դեսպաններ և ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչը հանդիպել են Հայաստանում արևմտյան ֆինանսավորմամբ գործունեություն ծավալող ՀԿների ներկայացուցիչների հետ։ Ընդ որում, այսպես կոչված, «սորոսականների» կազմը եղել է բավական մեծ։

Մեր աղբյուրը հայտնում է, որ արևմտյան դիվանագետները նրանց հորդորել են ստեղծված բարդ ու տուրբուլենտ փուլում չխառնվել ոչ մի լուրջ գործընթացի, հատկապես ներքաղաքական գործընթացների առումով, կամ, ինչպես մեր զրուցակիցը նշեց, «ոտքի տակ չընկնել». մասնավորաբար շեշտվել է Նիկոլ Փաշինյանին պաշտպանող ու նրա շահերը սպասարկող դիրքորոշում չցուցաբերել, այլ հնարավորինս մնալ չեզոք։

Ավելին, հանդիպմանը հատուկ շեշտվել է, որ դա անհրաժեշտ է՝ ելնելով այն հանգամանքից, որ առկա իրավիճակում առաջիկայում հնարավոր են թե՛ արտաքին և թե՛ ներքին կտրուկ ու անկանխատեսելի գործընթացներ։ Նրանց հանձնարարվել է, որ գրառումներ կատարելիս, հանրային ելույթներ ունենալիս պետք է բացառապես հակառուսական տրամադրություններ գեներացնել ու մնալ միայն այդ «դաշտում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular