ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայթյուն Երևանի շինհրապարակում. 39-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 21-ին արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում «Սուրբ Գրրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «բազմաբեկոր վնասվածքներ» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ 46 խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և չի կարող կատարվածի մասին բացատրություն տալ:

Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին ոստիկանության Նոր Նորքի բաժնի, ապա նրանց միացած Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 39-ամյա Միքայել Ա.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել Դավիթ Բեկի 114/220 հասցեից, որտեղ շինարարական աշխատանքներ կատարելուց հետո շինհրապարակում շրջելու ընթացքում պայթյունի ձայն է լսել, ինչից հետո ոտքի և գոտկատեղի շրջանում նկատել է, որ վնասվածքներ է ստացել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular