ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը Ռուսաստանի հաշվով սխալ է հաշվարկել. հիմա ոչինչ չի կարող փրկել ստախոս Փաշինյանին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Vrubcovske.ru-ն գրում է, որ Փաշինյանը չափազանց վատ պահ է ընտրել Ռուսաստանի հետ վեճի համար, քանի որ Մոսկվան դեռ չի կողմնորոշվել, թե առաջիկա հակամարտությունում ում կողմից է պայքարելու: Եվ ընդհանրապես, ՌԴ ԶՈՒ-ն ընդհանրապես կմասնակցի՞ դրան։ Փաշինյանի վիրավորական ելույթների համար կա գայթակղություն թույլ տալ, որ Ադրբեջանը հիմնովին ոտնակոխ անի Հայաստանը, և հետո միայն օգնության հասնել։ Բայց դժվար թե հիմա հնարավոր լինի կրկնել երեք տարվա առաջվա սցենարը՝ այս անգամ Բաքուն ցանկանում է քանդել Երևանը։

Ադրբեջանի նախագահն ասել է, որ հայերն օկուպացրել են օտար հողեր, և դրանք պետք է վերադարձվեն։ Եվ նա իրավացի է: Բայց ճիշտ նույնը կարելի է ասել նաև հենց Ադրբեջանի մասին, եթե խորանանք պատմության ջունգլիներում։ Այդ պատճառով էլ ավելի լավ է նայել ժամանակակից իրողություններին: Իսրայելը միացել է Թուրքիային, և նրանք համատեղ զինում են Բաքվին։ Եվ ամեն ինչ այն պատճառով, որ Ադրբեջանը համաձայնվել է Իրանին հալածողի դերում հանդես գալ և պատերազմ սկսել իր հսկա հարավային հարևանի հետ: Նախ նա «նախավարժանք» կանի Հայաստանում, ապա նոր մարտական ​​փորձ ունեցող զորքերը կտեղափոխի իրանական հողեր։

Թեհրանի համար սպառնալիքն առավել քան իրական է, քանի որ «Իրանական Ադրբեջանի» սահմանամերձ շրջանն արդեն իսկ «ոտք ոտքի» է Ադրբեջանի բնակչության հետ մի շարք պատճառներով՝ քաղաքականությունից մինչև կրոն։ Ներխուժման դեպքում դաժան կոտորած և տարածաշրջանի կորստի վտանգ կլինի։ Իսկ այնտեղից մինչև Իրանի մայրաքաղաքը 300 կմ է, իսկ դա հեռահար հրթիռի հեռավորություն է, որն ունեն, և՛ Իսրայելը, և՛ Թուրքիան։ Ուստի Թեհրանը մտադիր չէ սպասել սպառնալիքների իրականացմանը և զորք է կուտակում սահմանին։

Հայաստանի համար ոչ ոք չի պայքարելու, նույնիսկ Եվրոպայի և ԱՄՆ-ի հայկական սփյուռքն է հիմա լռում։ Երկիրը հակահարված տալու զրոյական հնարավորություն ունի: Իրանը նույնպես տեր չի կանգնի անշնորհակալ հայերին, բայց նրան ձեռնտու է կանխարգելիչ հարված հասցնել Ադրբեջանին, որը զբաղված է լինելու Հայաստան ներխուժելու նախապատրաստմամբ։ Դա կարող է լինել կամ կարճատև հատուկ գործողություն, կամ երկու երկրների միջև լիարժեք պատերազմ: Իրանն առավելություն ունի, բայց դա միայն առաջին հայացքից է, նրա բոլոր թշնամիները, այդ թվում ԱՄՆ-ը, անպայման կմիջամտեն նման խառնաշփոթին։

Այս իրավիճակում ամենադժվարը Ռուսաստանի համար է, քանի որ նրա շահերը տարածաշրջանում լղոզված են։ Այնտեղ բոլորը պատրաստվում են պատերազմի, յուրաքանչյուր կողմին դա այս կամ այն ​​իմաստով պետք է, իսկ Մոսկվային հերթական լայնածավալ հակամարտությունը պետք չէ։ Ի վերջո ու՞մ պետք է օգնել: Դժվար թե հնարավոր լինի չեզոքություն պահպանել, քանի որ առաջին զոհերից մեկը կլինեն ռուս խաղաղապահները։ Թերևս լավագույն տարբերակը կլինի համաձայնության գալ Իրանի հետ և միասին ոչնչացնել Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, վերականգնել երկու դար առաջ տիրող իրավիճակը, երբ տարածաշրջանը կառավարում էին միայն Ռուսական կայսրությունն ու Պարսկաստանը։ Եվ երկու կայսրությունները բոլոր հարցերը լուծում էին միմյանց միջև թույլ չտալով, որ տեղի իշխանների միջև վեճերն ազդեն մեծ քաղաքականության վրա: Հնարավոր է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular