ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թայվանի գործարանում հրդեհ է բռնկվել. զոհվել է 6 մարդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թայվանում գոլֆի գնդակներ արտադրող ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 6 մարդ, նրանցից երեքը  հրշեջներ էին, որոնք զոհվել են պայթյունի հետեւանքով, տեղեկացրել է AFP-ն։

Հրդեհի հետեւանքով, որն սկսվել է ուրբաթ երեկոյան եւ մոլեգնել ամբողջ գիշեր, տուժել է ավելի քան 100 մարդ, որոնց մեծ մասը ֆաբրիկայի աշխատողներ են, տեղի ԶԼՄ-ներին տեղեկացրել է Պինտուն նահանգի կառավարությունը։

Մեկ հրշեջ եւ երեք մարդ համարվում են անհետ կորած։

Թայվանի նախագահ Ցայ Ինվենը այցելել է պատահարի վայր շաբաթ առավոտյան եւ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին։ Նրա խոսքով՝ ներկայում ողբերգության պատճառները հետաքննվում են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular