ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս անգամ էլ մի քայլ պակասեց աշխարհի չեմպիոն դառնալուն. Արսեն Հարությունյան

ՍՊՈՐՏ

Alphanews.am-ը գրում է.

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երրորդ բրոնզե մեդալը նվաճած Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան գրառումով շնորհակալություն է հայտնել երկրպագուներին։

«Շնորհակալ եմ բոլորիդ շնորհավորանքների համար։ Զգում եմ յուրաքանչյուրիդ աջակցությունը։

Այս անգամ էլ մի քայլ պակասեց աշխարհի չեմպիոն դառնալու համար, բայց Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեցի, դա սփոփեց իրավիճակը ու ստիպեց էլ ավելի եռանդով մարզվել, որպեսզի կարողանամ օլիմպիական չեմպիոն դառնալ»,- գրել է Արսեն Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբիշը մրցել էր Ղազախստանի ներկայացուցիչ Մեյրամբեկ Կարթբայի հետ եւ հաղթել ժամանակից շուտ 11:0 հաշվով: Նա նվաճել է Հայաստանի առաջին օլիմպիական ուղեգիրը ըմբշամարտում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular