ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանուն իշխանության Փաշինյանը պատրաստ է ստել և վտանգել Հայաստանի պետականությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանուն սեփական իշխանության պահպանման Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ստել, կեղծել, խաբել, մանիպուլացնել և վտանգել Հայաստանի պետականությունը։ Երեկ նա տեսաուղերձ է հղել, հայտարարել, թե վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներն ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը որոնցում ներգրավված ենք արդյունավետ չեն Հայաստանի պետական շահերի և անվտանգության տեսանկյունից։

Փաշինյանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հայությունն այսօր էլ էթնիկ զտման վտանգի առաջ է։ Տակավին 2-3 օր առաջ նույն այս հարցում Փաշինյանը հայտարարում էր, թե էթնիկ զտումների վտանգ չկա, և այդ հանգամանքն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում օգտագործում էր Հայաստանի դեմ իր հակափաստարկները կառուցելիս։

Փաշինյանի երեկվա ուղերձն ամբողջությամբ ուղղված էր Ռուսաստանի դեմ, թեպետ Ռուսաստան բառը նա որևէ կերպ չի օգտագործել, սակայն հայտարարել է, թե Հայաստանն իր դաշնակիցներին երբևէ չի դավաճանել, բայց անվտանգության այն համակարգերը և դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ հույս ենք դրել մեր խոցելիություններն ի ցույց դնելու և հայ ժողովրդի անկախ պետության անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել։ Ավելին, Փաշինայանը հայտարարել է, թե ընտրությունն ինչ-որ ծայրագավառ լինելու և անկախ պետություն լինելու մեջ է։ Բնականաբար իրեն հռչակել է որպես անկախության շարժման առաջնորդ, իսկ իր քաղաքական ընդդիմախոսներին էլ մեղադրել ծայրագավառ լինելու մեջ։

Իզուր չէ, որ «Քաղպայմանագրի» պատգամավորները, որոնք վերջին շրջանում «մկան ծակին հազար թուման էին տալիս», երեկ հայտնվել և տարածում էին Փաշինյանի նույն այս թեզը։ Ի վերջո ո՞րն էր այս ուղերձի իրական նպատակը։ Հայաստանը պետություն ղեկավարելու անընդունակ նրա խմբակը 2020 թվականին մսխեց Արցախը, իսկ հիմա հանուն իշխանության մսխում է կիսատ մնացած պետությունը, և Փաշինյանը հայտարարում է, որ հենց, կա՛մ ինքն է լինելու Հայաստանի վարչապետը, կա՛մ Հայաստան չի լինելու։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի այս քայլը հերթական դավաճանությունն է, որը նա փաթեթավորում է գեղեցիկ ձևավորմամբ, հրամցնում իր անկիրթ կողմնակիցներին և իսկապես վտանգի տակ դնում Հայաստանը։

Նարինե Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular