ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել. կան զոհեր և վիրավորներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի Էրզրում նահանգի Խորասան շրջանում մարդատար ավտոբուսի ձորն ընկնելու հետեւանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 22 մարդ։

Ինչպես հաղորդում է NTV-ին, դեպքի վայր են ուղարկվել բժիշկների, փրկարարների, ոստիկանության և ժանդարմերիայի խմբեր։

Դեպքի վայր ժամանած խմբերը կոտրել են ավտոբուսի ապակիներն ու փրկել անօգնական ուղեւորներին։ Վթարի հետևանքով ավտոբուսում գտնվող Թուրան Չագրիբոգան տեղում մահացել է, իսկ Նեկլեմ Վելիևան և Նեզահաթ Բայրամը տեղափոխվել են Խորասանի պետական ​​հիվանդանոց, սակայն, չնայած ձեռնարկված միջոցառումներին, նրանց փրկել չի հաջողվել։

Վթարի հետևանքով վարորդը և 21 տուժածներ տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular