Ձյունիկը՝ ընտրյալի նվերի և երեկոյան անակնկալի մասին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾlife.tert.am-ը գրում է.
«Քարե դարդ» սիթքոմի դերասանուհի Ձյունիկ Վարդանյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Դերասանուհին դարձավ 20 տարեկան։ Հոբելյարը Tert.am Life–ի հետ զրույցում նշեց, որ շնորհավորանքներ ստացել է դեռևս կեսգիշերից և շարունակում է ստանալ։
«Գիշերը պատրաստվում էի քնել, հենց այդ ժամանակ՝ ուղիղ 00։00–ին, ընտանիքիս անդամները անակնկալ մատուցեցին՝ տորթով, փուչիկներով։ Չէի սպասում, որ նման անակնկալ կմատուցեն, քանի որ պատրաստվում էի քնել։ Օրս սկսել եմ շատ լավ։ Համալսարանում էլ շատ շնորհավորանքներ ստացա։ Հիմա ուրախ տրամադրությամբ պատրաստվում եմ երեկոյան խնջույքին»,– նշեց Ձյունիկը:
Վերջինիս խոսքով` երեկոյան խնջույքին ներկա կլինեն իր ընկերները։ «Նախապես եմ պատրաստվել տարեդարձիս, հատուկ զգեստ եմ պատվիրել կարել, տորթն էլ հատուկ դիզայնով է լինելու։ Իմ անվան համաձայն ձյան փաթիլի տեսքով է»,– ավելացրեց դերասանուհին։
Շարունակությունն՝ այստեղ