ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղազախստանը՝ Հայաստանի և ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանն ու Ղազախստանը չեն բանակցում ՀԱՊԿ-ից դուրս գալու շուրջ. այս մասին հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը։ Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Ղազախստանն ու Հայաստանը բանակցում են ՀԱՊԿ-ից դուրս գալու շուրջ։

«Տեղեկություններ են տարածվում, որ իբր Ղազախստանն ու Հայաստանը բանակցություններ են վարում։ Սա ապատեղեկատվություն է։ Ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։  Այդ ժամանակ քննարկվեցին կազմակերպության զարգացման հետագա ուղիները, թե ինչպիսի փոխգործակցություն կա այս կազմակերպության ներսում։ Ուստի մենք աշխատում ենք այս ուղղությամբ»,- ասել է Սմեդյարովը։

Նա նաև ասել է, որ Հայաստանը Ղազախստանից ռազմական օգնություն չի խնդրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular