Ֆրանսիայի դեսպանը հերքել է լուրերը, թե Ֆրանսիան պատրաստ է ապաստան տալ արցախցիներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին հերքել է լուրերն այն մասին, որ Ֆրանսիան պատրաստ է ընդունել և ապաստան տրամադրել Արցախի հայերին։ Այս մասին վերջինս հայտնել է X-ի իր էջում:
Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ Ֆրանսիան ընդունելու է արցախահայերին։