ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրերի հաշվարկով Հայաստանը դրամատիկ գործընացների մեջ է մտնելու, արդեն իսկ մտել է. Թեւանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չեմ ուզում վախեցնել, բայց օրերի հաշվարկով Հայաստանը դրամատիկ գործընացների մեջ է մտնելու, արդեն իսկ մտել է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Հանրապետության հրաժարակում հանրահավաքի ժմանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

«Արցախը դատարկվում է եւ այստեղ բոլորս էլ գիտենք, որ դա մեծ ցավ է մեզ համար, բայց մեր անելիքը Երեւանում է, մեր անելիքը մեկն է եւ դա Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է: Սա միայն աթոռի խնդիր չէ, սա Հայաստանի լինել-չլինելու խնդիրն է: Մեր անելիքը պետք է լինի այդ դատարկությանը հեռացնելը եւ տեղը իշխանությու ձեւավորելը:

Մենք հենց այդ նպատակով պետք է առանց երկմտելու, առանց վարանելու ամենօրյա ռեժիմով պայքար մղենք, որ Երեւանը չդառնա խրամատ, որ Երեւանը Շուշիի օրը չընկնի: Այս գիտկցումը շատ կարեւոր է: Գլխավորը պատասխանատվություն վերցնելն է, ես ասել եմ, որ այդ պատասխանատվությունը վերցնող կա, մնում է համատեղ ջանքերով իրականացնել մեր անվտանգության ապահովումը»,-ասաց Թեւանյանը:

Նա ընդգծեց, որ հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կյանքի կոչել այն, ինչը արել է Ալիեւի եւ Էրդողանի հետ նախապես պայմանավորվելով. «Մենք արդեն գիտենք, թե ինչպես են գործում մեր թշնամիները. Նախապես անոնս են անում, հետո անցնում են գործի: Եթե հաջողության չհասնենք, կկորցնենք Սյունիքը, հետո ամբողջ Հայաստանը: Մենք պետք է պահովենք մեր հաղթանակը»,-ասաց նա:

Անդրադառնալով անելիքներին, Անդրանիկ Թեւանյանն ասաց. «Հիշեք ժամկետը՝ հոկտեմբերի 5. եթե այստեղ հավաքվում է 100 հազար մարդ, ապա մինչեւ հոկտեմբերի 5-ը Նիկոլ Փաշինյանին վռնդելը դառնում է իրատեսական: Դրան պետք է գնալ: 100 տոկոսանոց ինֆորմացիա կա, որ հիմնվելով իրավիճակի վրա Նիկոլ Փաշինյանը այսպես, թե այնպես հեռանալու է: Այդ հարցում համընդհանուր կոնսենսուս կա: Հիմա կարեւորը հետեւյալն է. նա հեռանում է ցնցումներով, թե առանց ցնցումների: Մենք կողմնակից ենք առանց ցնցումների հեռացմանը: Դրա համարը ժողովուրդը պետք է մաքսիմալ մոբիլիզացվի: Ես այս հարցում պատրաստ եմ խոսել բոլոր ուժայինների հետ եւ նրանց ներկայացնել իրավիճակի ողջ լրջությունը: Համոզված եմ՝ իրենք էլ շատ լավ գիտեն: Մենք պետք է ստիպենք, համոզենք, բացատրենք նաեւ ՔՊ-ի այն պատգամավորներին, որոնք կարող են նպաստել անցնցում իշխանափոխությանը»:

Թեւանյանը հայտարարեց, որ վաղվանից նոր թափ են տալիս համազգային գործադուլին եւ դա բոլորին է վերաբերում. «Եթե այդ ամենը համազգային բնույթ չստանա, մենք՝ սկսած խոշորներից, գնալու ենք իրենց դուռը: Սա է գլխավոր ճանապարհներից մեկը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular