Ալիևը հայտարարել է, թե իբր 1920 թվականին ՀՀ Սյունիքի մարզն «անջատել են Ադրբեջանից»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ցավոք, 1920 թվականին խորհրդային իշխանությունները «Արևմտյան Զանգեզուրն» (նկատի ունի ՀՀ Սյունիքի մարզը – խմբ․) անջատեցին Ադրբեջանից՝ այդպիսով խզելով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի աշխարհագրական կապը»։
Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին, մասնավորապես, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սեպտեմբերի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ։
«Երբ Հայաստանը սկսեց օկուպացիոն քաղաքականություն վարել Ադրբեջանի դեմ, նրանք նաև տարածքային պահանջներ ունեին Նախիջևանի նկատմամբ։ Այստեղ նույնպես կատաղի մարտեր են եղել։ Եվ հենց այդ ժամանակ Ադրբեջանի մեծ որդի Հեյդար Ալիևի գլխավորությամբ, ով այն ժամանակ ինքնավար հանրապետության ղեկավարն էր, Նախիջևանը թշնամուն դրեց իր տեղը և կարողացավ պաշտպանել իր տարածքը»,- հայտարարել է Ալիևը՝ հերթական անգամ կեղծելով պատմությունը։