ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ-ում nւժ է կիրառվել, և մենք դիտարկում ենք, թե որը կարող է լինել մեր արձագանքը. Մենք ունենք բավականին գործիքներ.Փաուեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չնայած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և իր տեղակալ Յուրի Քիմի հայտարարություններին, որ Լեռնային Ղարաբաղում զինված ուժի կիրառումն անընդունելի է՝ այդ ուժը կիրառվել է, և ԱՄՆ-ն դիտարկում է, թե ինչը կարող է պատշաճ արձագանք լինել դրան: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ԱՄՆ դեսպանատանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) տնօրեն Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Յուրի Քիմը հայտարարել է, որ ԼՂ-ում ուժի կիրառումն անընդունելի է, սակայն Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիայի է դիմել:

«Ինչպես պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմը նշեց՝ մենք վերանայում ենք մեր անվտանգային աջակցությունը, բայց ես որևէ եզրահանգում չեմ ուզում ներկայացնել այս պահին ԱՄՆ արտաքին քաղաքականության և արձագանքի վերաբերյալ»,-ասաց Փաուերը:

Պաշտոնյան հստակեցրեց՝ ԱՄՆ-ն դիտարկում է վերջին իրադարձություններին արձագանքի ընդհանուր շրջանակ: «Եվ ամենակարևորը՝ մենք ուզում ենք, որ հրադադարը պահպանվի, որպեսզի մարդիկ կարողանան դուրս գալ ԼՂ-ից, եթե դա իրենց ընտրությունն է, և իրենց իրավունքները, արժանապատվությունն ապահովված լինեն, նրանց ունեցվածքը պահպանվի: Ես չեմ կարող նշել, թե ԱՄՆ-ն ինչ գործիքներ կարող է կիրառել այս հանգամանքների համատեքստում: Մենք ունենք բավականին գործիքներ մեր տրամադրության ներքո: Վաշինգտոնում շատ բարձր մակարդակում քննարկումներ ընթանում են, թե որոնք կլինեն համարժեք գործողություններ»,-նշեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular