Նոր մեղավորներ է փորձում «նշանակել». «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի ու հայության թիվ մեկ օրակարգը, հասկանալի է, Արցախում տիրող ողբերգական վիճակն է, որտեղից արդեն երկրորդ օրն է՝ մարդկանց տարհանում են Հայաստան։ Իսկ ավելի ստույգ՝ իրականացվում է հայության բռնագաղթ Արցախից: Վերջին մարտական գործողություններն ու Արցախի փաստացի ադրբեջանականացման այս գործընթացի ֆոնին ՀՀ իշխանությունները փորձում են սեփական կաշին փրկելու հերթական մանիպուլ յացիաներն իրականացնել։
Իշխանական ողջ քարոզչամեքենան, ներառյալ մերձիշխանական որոշակի շրջանակների ներկայացուցիչներ, տարբեր մեդիահարթակներից տիրաժավորում են այն թեզը, թե «Արցախի կապիտուլ յացիայի մեղավորները Արցախի նոր իշխանություններն են, որոնք հանձնեցին Արցախը»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս մանիպուլ յատիվ արշավն իրականացվում է անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով. այդ կերպ նա փորձում է ամեն գնով «մաքրել» իր վրայից երկրորդ կապիտուլ յացիայի խարանը՝ վեկտորներն ուղղելով Արցախի նոր իշխանությունների կողմը և այդ կերպ նրանց մեղավոր «նշանակելով»՝ հանրության շրջանում որոշակի «ծխածածկույթ» ապահովելու նպատակով։
Ավելին, այս ընդհանուր իրադարձությունների ֆոնին փաշինյանական ներկայացուցիչները զուգահեռ փորձում են առաջ տանել Սամվել Բաբայանի «թեման», այն է՝ «նա ունեցել է Արցախը փրկելու տարբերակ, սակայն վերջինիս հնարավորություն չի ընձեռվել իրականացնել իր գաղափարները»։ Արցախում, սակայն, մեր տեղեկություններով, չնայած ծանրագույն վիճակին, հիանալի հասկանում են, որ սա բացարձակ կեղծիք է, և այս ամենի գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունն են, որ վաղուց Արցախից ձեռք էին քաշել և մեր հայրենիքի այդ հատվածը ճանաչել Ադրբեջանի մաս։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում