ՔՊ-ականները չպետք է բացակայեն երկրից. նոր հրահանգ. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ խմբակցության ղեկավարությունը պատգամավորներին օրերս հրահանգել է Երեւանից չբացակայել, թեեւ հարկ չեն համարել բացատրել, թե ինչու: Ասել են` նման հրահանգ կա վերեւից։ Իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ դեռեւս 2-3 ամիս առաջ է քննարկվել Արցախի խնդրի «լուծման» այս սցենարը: Փաշինյանը ՔՊ-ականների մոտ անկեղծացել է, որ արցախցիներին վերջը տեղահանում է սպասվում, որոշել են, որ այդ դեպքում պետական բոլոր կառույցները պետք է աշխատեն` տեղավորեն արցախցիներին Հայաստանում, բայց ոչ մի դեպքում՝ Երեւանում, հակառակ դեպքում իրենք իրենց ձեռքով իրենց իշխանության տակ ռումբ կդնեն։ Ի դեպ, այսօր էլ ՔՊ-ում համոզված են, որ ռուս խաղաղապահներն ինչ-որ պահից թույլ չեն տա, որ մարդիկ լքեն Արցախը, քանի որ իրենց առաքելությունն ավարտված կլինի Արցախում:
Որոշ տեղեկություններով, ռուսների հաշվարկով՝ 20-25 հազար արցախցի կմնա, որ իրենց համար Արցախում մնալու լեգիտիմ հիմք ապահովեն: Այդ մասին հարցին Պուտինի մամուլի խոսնակը երեկ պատասխանել է. «Առայժմ դժվար թե ինչ-որ մեկը կարողանա դա ասել, քանի որ նրանք այժմ այնտեղ փաստացի գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Մենք շարունակում ենք շփումները Բաքվի հետ»։ Երեկվա դրությամբ մոտ 7 հազար արցախցի է Հայաստան տեղափոխվել, պաշտոնական տվյալներով՝ 120 հազար մարդ էր ապրում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում