ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը պատասխանատու է բոլորի նկատմամբ մարդկային վերաբերմունք ապահովելու համար․ Պետդեպ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ն մտահոգված է ստեղծված իրավիճակով. այս մասին ասել է Պետքարտուղության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը՝ ճեպազրույցի ժամանակ։

«Կարևոր ենք համարում՝ պահպանվի հրադադարը, որն այժմ գոյություն ունի, որպեսզի հետագա ռազմական գործողություններ չլինեն: Երկրորդ՝ ԼՂ ժողովրդի հումանիտար կարիքները բավարարվեն և երրորդ՝ Ադրբեջանն ու Հայաստանը հասնեն կայուն խաղաղության համաձայնագրի»։

Նրա խոսքով՝ նրանք, ովքեր ցանկանում են հեռանալ և վերադառնալ, պետք է ստանան ապահով անցում, որը կվերահսկի չեզոք, անկախ երրորդ կողմը:

«Ադրբեջանը պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչներին պաշտպանելու և բոլորի նկատմամբ մարդկային վերաբերմունք ապահովելու համար։ Մենք կարծում ենք, որ պետք է լինի միջազգային առաքելություն՝ ապահովելու թափանցիկություն, հավաստիացում և վստահություն ԼՂ բնակիչներին և միջազգային հանրությանը, որ նրանց իրավունքները և անվտանգությունը կպաշտպանվեն, ինչպես որ հրապարակավ հայտարարել է Ադրբեջանը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular