ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան և Ադրբեջանն այլևս անթաքույց սպառնալիքներ են տալիս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիան և Ադրբեջանն այլևս անթաքույց սպառնալիքներ են տալիս Հայատանին՝ պահանջելով բացել, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը»։ Երեկ Նախիջևանում նոր զորակայանի բացաման արարողությունից հետո Թուրքիայի նախագահն ու Իլհամ Ալիևը սպառնալիքների մի ամբողջ շարք են տեղացել Հայաստանի հասցեին։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Ադրբեջանի վերջին հաղթանակը տարածաշրջանում իրավիճակի համապարփակ նորմալացման նոր պատուհան է բացել և այդ հնարավորությունն անհրաժեշտ է գնահատել։ «Ակնկալում ենք, որ Հայաստանը կպատասխանի խաղաղության մեկնած ձեռքին և անկեղծ քայլեր կանի, մենք լի ենք վճռականությամբ կատարելու մեր պարտքը, մենք անկեղծ ենք, ցանկանում ենք, որ հակառակ կողմը ևս այդպիսի անկեղծություն ցուցաբերի»,- ասել է Էրդողանը։

Իլհամ Ալիևն էլ իր հերթին կրկին նշել է «Զանգեզուրի միջանցքի» մասին, հայտարարել, թե Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղու շինարարությունը հաջող է ընթանում, Ադրբեջանի տարածքում աշխատանքները պետք է ավարտվեն հաջորդ տարվա վերջին։ «Քարնեգի» եվրոպական կենտրոնի փորձագետ Թովմաս դե Վաալի կարծիքով՝ Թուրքիան և Ռուսաստանը կարող են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու վերջնագիր ներկայացնել Հայաստանին։ «Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ռազմական զավթումից մի քանի օր հետո, նախագահներ Ալիևը և Էրդողանը հանդիպում են Նախիջևանում, միանգամայն հավանական է, որ վերջնագրեր ներկայացնեն բացելու «Զանգեզուրի միջանցքը», այլապես Ռուսատանի համաձայնությամբ այնտեղ կարող են զորքեր տեղակայել»,- նշել է Դե Վաալը։

Իսկ Հայաստանն այս պարագայում առանձնապես խուսանավելու լուրջ հնարավորություններ չունի, թերևս միայն զսպում է իրանական գործոնը, որի հետ առայժմ թուրքերին և ռուսներին չի հաջողվում պայմանավորվել։ Լայնածավալ պատերազմից փորձում է խուսափել, սակայն չի բացառվում, որ Թեհրանին շատ ավելի մեծ զիջումներ անեն, ինչից հետո «մեր բարեկամ» Իրանը ևս Հայաստանին միայնակ թողնի թուրք-ադրբեջանական տանդեմին դեմ հանդիման։

Աննա Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular