Ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց. ԱԻՆ-ը զգուշացնում է հզոր ցիկլոնի մասին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ուշադրություն
Մարտի 16-ին՝ կեսօրից հետո, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը և 19-ի գիշերը մասնավորապես Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են առատ տեղումներ ձյան տեսքով, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:
Հանրապետության տարածքում`
Մարտի 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` թաց ձյուն, հովտային գոտիներում՝ անձրև: 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 19-20-ը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Մարտի 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: