ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտունին էսօր-վաղը ամբողջությամբ կդատարկվի․ Գիշիի գյուղապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտունին դատարկվում է,  կարծում եմ՝ էսօր-վաղը ամբողջությամբ կդատարկվի։ Մենք էլ Գիշիից եկել ենք Ստեփանակերտ, որ հասկանանք, թե երբ ենք Հայաստան շարժվելու։ Գիշիում ոչ ոք չկա։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Գիշի գյուղի վարչական ղեկավար Սերոբ Աղաբեկյանը։

«Հայաստանում դեռ չգիտենք, թե որտեղ ենք մնալու, ոչ մի բան չգիտենք՝ ինչ պիտի անենք, ոնց պիտի անենք։ Տարհանում են ժողովրդին, այլ բան չկա։ Ստեփանակերտում դեռ բենզինի խնդիր կա, դեռ չի կարգավորվում, մարդիկ զբաղվում են, մենք էլ տեսնենք ինչ է լինում։ Դիրքերում լարվածություն չկա, էլ ինչ լինի»,- ադրբեջանցու պոստով անցնում, գալիս ենք»,- հավելեց մեր զրուցակից։

Լիաննա Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular