ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահա թե ինչ տեսք ունի սարսափն ու դժոխքը, սա մեր իրականության հայելին է․ Աբովյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է․

«Մի շեղվեք, ուշադիր նայեք:
Ինչքան էլ ցավալի, վախենալու ու նվաստացուցիչ լինի, այնուամենայնիվ դիտեք։

Սա տարհանում կամ տեղահանում չէ, սա հայության տեղահանումն է՝ հայի գոյության, ինքնության, հավատքի ու պատվի երբեմնի անառիկ միջնաբերդից։

Ահա թե ինչ տեսք ունի սարսափն ու դժոխքը, ցավն ու նվաստացումը։

Սյունեցիներ և վարդենիսցիներ, երևանցիներ և գյումրեցիներ, տավուշցիներ և վանաձորցիներ, նայեք և մի շեղվեք, որովհետև սա այն պատկերն է, թե ինչ է սպասվում մեզ բոլորիս, եթե ուշքի չգանք։

Նայեք և մի շեղվեք, որովհետև սա այն «Ապագա Կա»-ն է (կա ապագա), որը մեզ խոստացել էին մեր հայրենիքի դավաճանության դիմաց։

Նայեք և մի շեղվեք, որովհետև սա մեր իրականության հայելին է, որն արտացոլում է ատելությունը, վախն ու անտարբերությունը միմյանց նկատմամբ, որոնց օգնությամբ մենք հիմա, հենց այս վայրկյանին, տանում ենք սպանդի։

Չե՞ք հավատում ինձ:

Արցախցիներն էլ չէին հավատում»,- գրել է նա։

Տեսանյութն՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular