ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պայքարը չունի հանգստյան օրեր». Թեեւ հանրահավաքը հետաձգվել է, քաղաքացիները հավաքվել են Հանրապետության հրապարակում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թեեւ նախապես Ազգային կոմիտեն հանդես էր եկել հայտարարությամբ եւ նշել, որ այսօր երեկոյան ժամը 19-ին նախատեսված հանրահավաքը հետաձգվում է, սակայն այս պահին բազմաթիվ մարդիկ են հավաքվել Հանրապետության հրապարակում:

Այստեղ է մասնավորապես ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը: Վերջինս նշեց. «Ես չեմ կարող տանը նստել, ես գալիս եմ այստեղ, ցույց տալու, որ պայքարը չունի հանգստյան օրեր, ես դա չեմ հասկանում: Ես չեմ հասկանում, որն ինչ-որ օրեր կարելի է պայքարել, ինչ-որ օրեր չպայքարել: Ես կարծում եմ՝ այստեղ միշտ պետք է լինի մարդ, որ իշխանությունը հանկարծ մեկ վայրկյան էլ չմտածի, որ այս երկրում բոլորը հանձնված վիճակում են, չմտածի, որ պայքարող հասարակություն գյություն չունի»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular