ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը հայտնել է, որ Իրանից դեէսկալացիայի ուղղությամբ որևէ քայլ չի արձանագրում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն Իրանից քայլեր չի տեսնում իր միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ, օրինակ՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությամբ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Իրանը պետք է քայլեր ձեռնարկի իրավիճակի դեէսկալացիայի համար, եթե ցանկանում է նվազեցնել լարվածությունը և տարածք ստեղծել դիվանագիտության համար։ Մենք դեռ չենք տեսել, չնայած որոշ հրապարակային հայտարարություններին, որ Իրանը լրջորեն արձագանքում է մեր, ինչպես նաև այլ երկրների՝  իր միջուկային ծրագրի հետ կապված մտահոգություններին»,- ասել է նա։

«Վերջին շաբաթների ընթացքում մենք տեսանք, որ Իրանը քայլեր է ձեռնարկում, որոնք խաթարում են ՄԱԳԱՏԷ-ի՝ իր աշխատանքը կատարելու կարողությունը: Եթե ​​Իրանն իսկապես լրջորեն է վերաբերվում դեէսկալացիային, ապա այն կարող է սկսել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունից»,- հավելել է Միլլերը:

Պետքարտուղարության խոսնակը հավելել է, որ ԱՄՆ-ը շարունակում է համոզված լինել, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար դիվանագիտությունը լավագույն տարբերակն է։ «Մենք կցանկանայինք զբաղվել դիվանագիտությամբ, բայց, ինչպես ասացի, մենք նաև կցանկանայինք տեսնել, որ Իրանը մի շարք քայլեր ձեռնարկի դեպի դեէսկալացիա», - ասել է Միլլերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular