ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հոկտեմբերի 11-12-ը Բրյուսելում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում, տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների պլանային հանդիպումը, հաղորդել է դաշինքի մամուլի ծառայությունը։

«Պաշտպանության նախարարների հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-12-ը Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։ Հանդիպումը կնախագահի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը»,- ասված է մամուլի ծառայության Բրյուսելում տարածված հաղորդագրության մեջ։ «Պաշտպանության նախարարների հանդիպման մանրամասն ծրագիրը կհրապարակվի ավելի ուշ»,- նշել են շտաբ-կայանում։

Դաշինքը պաշտպանության նախարարների պլանային հանդիպումներն անցկացնում է տարին երեք անգամ՝ փետրվար-մարտ, հունիս-հուլիս և հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Ուկրաինայում հակամարտության բռնկումից հետո դաշինքը մի քանի չնախատեսված հանդիպումներ է անցկացրել, սակայն ՆԱՏՕ-ի շրջանակում նախարարների կանոնավոր հանդիպումների ժամանակացույցը մնացել է անփոփոխ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular