ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան շուտով հյուպատոսական գրասենյակ կբացի Սյունիքի մարզում` սահմանի մոտ. Կատրին Կոլոնա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոչ մի երկիր, ոչ մեկը, Հայաստանի կողքին չէ այնքան, ինչքան մեր երկիրը, և դուք դա շատ լավ գիտեք։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ:

Նրա խոսքով՝ դիվանագիտական մակարդակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր նիստերը, առանց բացառության, տեղի են ունեցել Ֆրանսիայի նախաձեռնությամբ։ «Նաև, ինչպես ասացի, Ֆրանսիայի նախաձեռնությամբ է Հայաստանում դիտորդական առաքելություն տեղակայվել։ Այս ամենը ճիշտ է նաև մարդասիրական մակարդակում: Տարեսկզբից մեր նախարարությունը ավելի քան 5 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։ Ես որոշել եմ, հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները, այս օգնությունը շատ ավելի մեծացնել՝ հավելյալ 7 միլիոն եվրոյով»։

Ֆրանսիայի արտգործնախարարը նաև նշել է, որ Ֆրանսիան նաև ամրապնդել է պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ. «Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը ներկա կլինի պաշտպանության հարցերով կցորդը։ Եվ հետո, մենք շուտով հյուպատոսական գրասենյակ կբացենք Սյունիքի մարզում՝ սահմանի մոտ։ Այնպես որ, սրանք շոշափելի ապացույցներ են, կարծում եմ, այն մասին, որ Ֆրանսիան վճռականորեն է կանգնած է Հայաստանի կողքին։ Այն, որ Ռուսաստանը հրաժարվել է Հայաստանից և իր մեղսակցությունն ունի Ադրբեջանի ռազմական գործողություններին, էլ ավելի անհրաժեշտ են դարձնում միջազգային դիվանագիտական գործողությունները: Ֆրանսիայի կողքին, հուսով եմ, որ կտեսնենք Եվրոպային, նա պետք է ի գիտություն ընդունի այս իրողությունը, գործի մեզ հետ՝ հարգելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը և պահպանելու Ղարաբաղի հայերի ապրելու իրավունքը։ Ահա թե ինչ ենք անում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular