ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատավորներն աշխատավարձի 60 տոկոսի չափով հավելում կստանան. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները սկսել են նիստեր գումարել։ Հոկտեմբերի 3-ին գումարվելու են ԱԺ լիագումար նիստերը, եւ հանձնաժողովներում քննարկված նախագծերն արդեն կքննարկվեն այնտեղ։ Այս նստաշրջանում թերեւս բուռն քննարկման է ենթարկվելու 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ, կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությունն ընդունելու վերաբերյալ հարցը։

Այս նախագծի հիմնական զեկուցողը լինելու է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նախագիծը մինչեւ լիագումար նիստում քննարկվելը կքննարկվի նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Այդ նույն նիստում մեկ այլ հետաքրքիր նախագիծ էլ է քննարկվելու, որով կառավարությունն առաջարկում է ընդունել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով եւ ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման եւ անվտանգության ապահովման, ինչպես նաեւ այդ սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանվում է վարչապետի որոշմամբ։

Այսինքն՝ այսուհետ վարչապետն է որոշելու այդ կարգն ու օգտվելու կանոնները։ Մեկ այլ նախագծով էլ կառավարությունն առաջարկում է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Սնանկության դատարանի եւ Վարչական դատարանի դատավորներին տալ հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով: Այս որոշումը կգործի հաջորդ տարվա հունվարի 1-ից։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular