ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան պատրաստ է ընդունել «3+3» ձևաչափով հանդիպումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանային «3+3» հարթակի ակտիվացմամբ և բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունն այս ձևաչափով գագաթնաժողով անցկացնելու մասին. RIA Novosti-ին հայտնել է երկրի նախագահի աշխատակազմի աղբյուրը։

«3+3» հարթակը ենթադրում է համագործակցություն Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև։ 2022 թվականի դեկտեմբերին Մոսկվայում տեղի ունեցավ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի փոխարտգործնախարարների և Իրանի արտգործնախարարության գլխավոր տնօրենի համանախագահությամբ։ Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել էր, որ Թբիլիսին հրաժարվում է մասնակցել տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմին։

Երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույցների ընթացքում հետաքրքրություն են հայտնել 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի աշխատանքի ակտիվացման հարցում։

«Լինելով այս նախագծի նախաձեռնողներից մեկը՝ մենք, իհարկե, հանդես ենք գալիս տարածաշրջանային համագործակցության օգտին, համագործակցության այս ձևաչափի հաջող օրինակը տեսնում ենք թյուրքալեզու երկրների օրինակով։ Ուստի մենք միայն այս ձևաչափի ակտիվացման կողմնակից ենք, բազմիցս հայտարարել ենք մեր պատրաստակամության մասին՝ ընդունելու նման հանդիպում ամենաբարձր մակարդակով»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular