ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հավաստիացնում է, որ մտադիր չէ ներխուժել Հայաստանի տարածք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը հավաստիացնում է, որ մտադիր չէ ներխուժել Հայաստանի տարածք՝ «Հայաստանի հարավում ցամաքային միջանցքի ստեղծման համար»։ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը Reuters-ին հավաստիացրել է, որ Բաքուն «ընդամենը ցանկանում է տրանսպորտային կապ Նախիջեւանի հետ Հայաստանով», ինչը, նրա խոսքով՝ «օգուտ կբերի երկու երկրներին եւ ողջ տարածաշրջանին»։

«Ադրբեջանը որեւէ ռազմական նպատակ կամ խնդիր չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի հետ կապված, դա... լիովին դուրս է Ադրբեջանի օրակարգից»,- ասել է նա Reuters-ին։ «Մեր առաջարկը Հայաստանին կապի գծերի կառուցումն է, տրանսպորտային գծերի կառուցումը շատ խաղաղ ճանապարհով»,- նշել է նա՝ ելույթ ունենալով Բրյուսելում, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ եվրոպացի պաշտոնյաների հետ բանակցություններից հետո։

Հաջիեւի մեկնաբանությունները հնչել են թուրք գործընկերոջ՝ Թայիփ Էրդողանի հետ Ալիեւի բանակցությունների հաջորդ օրը, այդ բանակցություններում նա ակնարկել էր նման ցամաքային միջանցքի հեռանկարի մասին, որը Ադրբեջանին  նաեւ ուղիղ կապ կտար մերձավոր դաշնակից Թուրքիայի հետ։

Բրյուսելում բանակցությունների ժամանակ պաշտոնատար անձինք քննարկել են Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպումը հոկտեմբերի 5-ին, Գրանադայում, եվրոպական գագաթաժողովում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular