ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմության որոշումը դժգոհության ալիք է բարձրացրել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդդիմադիր Ազգային կոմիտեի որոշումը դժգոհության լուրջ ալիք է բարձրացրել Հայաստանի ընդդիմադիր տրամադրված քաղաքացիների շրջանում: Բողոքի գործողությունների պիկին հարյուրավոր մարդկանց ձերբակալությունների ֆոնին հանրահավաքն անորոշ ժամանակով հետաձգելու պատճառաբանությունն այլևս լուրջ չի թվում։

Հիշեցնենք, ստեղծված իրավիճակով պայմանավորված Ազգային կոմիտեն լծվում է արցախցիների խնդիրները լուծելու գործին և այդ կապակցությամբ դադարեցնում, հետաձգում հանրահավաքը։ Իհարկե մի քանի հարյուր կամավորները, որոնք այսօր փութաջանորեն աշխատում են արցախցիների խնդիրները լուծելու համար, լուրջ ռեսուրս են և կարող էին Երևանում աջակցել ընդդիմության բողոքի գործողություններին, սակայն դա այն պատճառաբանությունը չէ, որ ընդդիմությունը պետք է ներկայացնի հանրությանը: Որևէ իրական պատճառաբանություն, թե ինչու՞ է ընդդիմությունն այս պահին փորձում կասեցնել փափ հավաքող ընդդիմադիր շարժումը, ոչ ոք չի ներկայացրել։

Ընդդիմադիր շրջանակներն էլ խուսափում են խոսել ներքին հնարավոր հակասությունների վերաբերյալ, թեպետ մամուլի տարբեր միջոցներով տեղեկություններ են տարածում այս կամ այն գործիչների, քաղաքական ուժերի հակասությունների մասով, սակայն դրանք ավելի շուտ հարվածում են ընդդիմությանը, քան թե իշխանությանը։

Ընդդիմադիր քաղաքական ուժերի մեջ հակասություններ մշտապես էլ հնարավոր է, թերևս հենց այդ պատճառով էլ 44-օրյա պատերազմից հետո հնարավոր չեղավ պաշտոնանկ անել Նիկոլ Փաշինյանին, սակայն Ազգային կոմիտեի ստեղծմամբ հայտարարվել էր, որ իշխանության և աթոռի կռիվ չեն անում, այլ գերնպատակ են դրել իրենց առջև փաշինյանական վարչախմբին իշխանություններից հեռացնելու, եթե ընդդիմությունը մոտ ապագայում կրկին շատ արագ չվերսկսի իր գործողությունները և կտրուկ քայլերի չգնա, ապա հերթական հիասթափությունն է սպասվում։

Նարինե Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular