ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ու՞մ պատվերով է Սամվել Բաբայանը սևացնում Ռուբեն Վարդանյանին և մյուսներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» համակարգող, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ արշավին, ինչպես և սպասվում էր, երեկ արդեն միացել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որին հաջողվել է ինչ-ինչ եղանակներով ճողոպրել Արցախից և հայտնվել Հայաստանում։

Բաբայանը երեկ արդեն հասել էր Հանրային հեռուստաընկերության տաղավար, Պետրոս Ղազարյանին հարցազրույց տվել և մեղադրանքների տարափ տեղացել Արցախի նախկին ու ներկա նախագահների հասցեին՝ ընդհուպ մեղադրել դավաճանության մեջ։ Խոսել է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին, նրան մեղադրել Ռուսաստանի լրտեսը լինելու մեջ, ավելին, Բաբայանը հայտարարել է, թե Ռուբեն Վարդանյանի պետնախարար նշանակվելուց հետո է սկսվել շրջափակումը։ «Նրան գործուղել էին այնտեղ, որ սառեցնեն իրավիճակը, իսկ Ադրբեջանը դա թույլ չէր տա։ Ինքը հասկանում էր, որ պետք էր արագ այս երկու տարում հարցերը լուծել, հակառակ դեպքում ինքը պրոբլեմ է ունենալու»,- բառացի ասել է Բաբայանը։

Այն, որ իր իսկ հայտարարություններում լրջագույն հակասություններ կան Պետրոս Ղազարյանն, իհարկե չէր նկատել, սակայն Բաբայանը շարունակել է մեղադրանքներ տեղալ, հայտարարել, թե Ռուսաստանն այսօր Ադրբեջանին խնդրում է թույլատրել Ռուբեն Վարդանյանի ելքն Արցախից։ Նույնիսկ իշխանության ամենամոլի երկրպագուների համար պարզ է, որ այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան փնթի կեղծիք։

Ի տարբերություն Սամվել Բաբայանի, որը դեռ օգոստոսին հայտարարում էր, թե ինքն է լինելու վերջին հեռացողն Արցախից, ու օրեր առաջ հայտնվել Հայաստանում, Ռուբեն Վարդանյանը բազմիցս շեշտել է, որ մնալու է Արցախում և շարունակելու է պայքարել Արցախի համար։ Իհարկե, ինչ որ պահի հնարավոր է և թե ՛ Ռուբեն Վարդանյանը, թե՛ Արցախում մնացած մյուս պաշտոնայներն ու գործիչները ստիպված լինեն լքել Արցախը, սակայն, ի տարբերություն առաջինը ճողոպրած Սամվել Բաբայանի, նրանք առնվազն ինչ-որ քայլեր փորձում են ձեռնարկել։

Դոնարա Ղազինյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular