ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփին մեղավոր են ճանաչել խարդախության մեջ Նյու Յորքում հարուցված քաղաքացիական գործով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նյու Յորքի դատավորը որոշել է, որ Դոնալդ Թրամփը եւ նրա ընտանիքի անդամները խաբեությամբ բարձրացրել են նրա անշարժ գույքի եւ այլ ակտիվների արժեքը, սա կարող է լրջորեն սահմանափակել նահանգում նրա բիզնես վարելու հնարավորությունը, տեղեկացրել է Reuters-ը։

Նյու Յորքի նահանգի դատավոր Արթուր Էնգորոնի որոշումը կհեշտացնի նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի՝ վնասի չափը սահմանելու խնդիրը հոկտեմբերի 2-ին նախատեսված նիստում։

Էնգորոնը կարգադրել է զրոյացնել այն վկայականները, որոնք Թրամփի որոշ ձեռնարկությունների, այդ թվում  Trump Organization-ը, թույլ էին տալիս  աշխատել Նյու Յորքում։

Նրա խոսքով՝ Թրամփը, նրա որդիներ Դոնալդ-կրտսերը եւ Էրիկը, Թրամփի կազմակերպությունը եւ այլ պատասխանողներ կազմել են սեփական կապիտալի գնահատականն ու ուռճացրել այն, որպեսզի բավարարեն իրենց գործնական կարիքները։ «Սա երեւակայության, այլ ոչ թե իրականության աշխարհ է»,- գրել է Էնգորոնը։

Դատավորը նաեւ պատժամիջոցներ է սահմանել փաստաբանների համար, որոնք մեղադրվում են «անհեթեթ» իրավաբանական փաստարկներ ներկայացնելու համար։

Թրամփը հավաստիացնում է, որ երբեք խարդախություն չի կատարել, եւ վիճարկվող տրանզակցիաները շահավետ էին։ Նա բողոքարկելու է որոշումը։

«Այսօրվա վրդովեցուցիչ որոշումը չի համապատասխանում փաստերին եւ գործող օրենսդրությանը»,- ասել է Թրամփի փաստաբան Քրիստոֆեր Քիզը։ «Նախագահ Թրամփը եւ նրա ընտանիքը օգտագործում են բոլոր հնարավոր բողոքարկման միջոցները, որպեսզի շտկեն այս դատական սխալը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular