ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն ցանկանում են, որ «Զանգեզուրի միջանցքը» բացվի, բայց «հաղթող» կարող է լինել միայն մեկը. Փոլ Անտոնոպուլոս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը ցանկանում են, որ «Զանգեզուրի միջանցքը» լինի, բայց «հաղթող» կարող է լինել միայն մեկը, X-ի իր միկրոբլոգում գրել է հույն քաղաքագետ Փոլ Անտոնոպուլոսը։

«Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետեւողական պահանջը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է, որը Ադրբեջանը կմիացներ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ այնուհետեւ Թուրքիայի հետ՝ հատելով Հայաստանի Սյունիքի մարզը առանց ստուգման եւ վերահսկման։

ԱՄՆ-ն եւ Ռուսաստանն աջակցում են այդ միջանցքի բացմանը, բայց միանգամայն տարբեր երկու պատճառներով։

 

ԱՄՆ-ի համար  միջանցքի բացումը եւ, հետեւաբար, թյուրքական աշխարհի անխոչընդոտ միավորումը «ՆԱՏՕ գծով դաշնակից» Թուրքիային թույլ կտա ավելի շոշափելիորեն թափանցել Կենտրոնական Ասիա՝ դուրս գալով լեզվաբանության եւ մշակույթի շրջանակներից, եւ, ի վերջո, ընդլայնվել տնտեսությունում, ռազմական ոլորտում եւ այլն։ Վաշինգտոնը հուսով է, որ Թուրքիայի ազդեցության ուժեղացումը Կենտրոնական Ասիայում կթուլացնի Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցությունը, եւ միջանցքի բացումը դեպի դա տանող քայլ է։

Ռուսաստանի համար միջանցքը նոր ճանապարհ է բացում դեպի բարեկամական շուկաներ եւ անգամ հնարավորություն՝ շրջանցելու Սեւ ծովը։ Սա շատ ավելի կարեւոր է այսօրվա Ռուսաստանի համար՝ նկատի ունենալով արեւմտյան պատժամիջոցները։

Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ռուսաստանը կարծում են, որ միջանցքի բացումը կարող է խափանել միմյանց ռազմավարությունները։

Հիմնական տարբերությունն այն է, որ ԱՄՆ-ն չի զգա պանթյուրքիզմն ուժեղացնելու իր որոշման ուղիղ հետեւանքները՝ նկատի ունենալով այն, որ նրան Կովկասից բաժանում է օվկիանոսը։

Ցինիկաբար պատժելով Հայաստանին երկրի արտաքին քաղաքականությունը վերուղղորդելու Փաշինյանի սադրիչ որոշման համար՝ Ռուսաստանը ուժեղացնում է պանթյուրքիզմը, որն անհամեմատ շատ ավելի լուրջ մարտահրավեր է սեփական ազդեցությանն ու Ռուսաստանի շահերին Կենտրոնական Ասիայում, քան երբեւէ կարող էր դառնալ ամերիկամետ Հայաստանը։

Թուրքիան միշտ կունենա լեզվական եւ մշակութային գերազանցություն Ռուսաստանի հանդեպ Կենտրոնական Ասիայում։ Թուրքիան նաեւ չունի նախկին գաղութարարի եւ տարածաշրջանի կայսերական տիրոջ խարանը, ի տարբերություն Ռուսաստանի, եւ միամտություն կլիներ կարծել, թե Անկարան ապագայում չի կանգնի հակառուսական նախաձեռնությունների հետեւում Կենտրոնական Ասիայում, ընդ որում՝ ԱՄՆ աջակցությամբ։

Ի վերջո, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ռուսաստանը կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումն իրենց օգտակար կլինի, բայց հաղթող կարող է լինել միայն մեկը, իսկ մինչ խաղը ծավալվում է, Արցախում հայ կյանքի 3000 տարին մարում է»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular