ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցույցերի ժամանակ կալանավորված արցախցու բռնագաղթած մորը թույլ չեն տալիս տեսակցել որդուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ցույցերի ժամանակ կալանավորված արցախցու բռնագաղթած մորը թույլ չեն տալիս տեսակցել որդուն: Այս մասին իր ֆեյսբուքան էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը:

«Խոսեցի Մարատի մոր հետ։ Նա արդեն ամեն բան գիտի։

Մարատը 18-ամյա արցախցի տղան է, ում այս իշխանությունը կալանքի տակ է պահում։ Մարատը ճիշտ գիտեր։ Մայրը շատ ծանր է տանում որդու կալանքը հատկապես հաշվի առնելով, որ շուրջ մեկ տարի լինելով շրջափակման մեջ որդուն չի տեսել։ Նա Երևան էր գալիս որդուն գրկելու մեծ սպասումով։

 

Մայրն ինձանից խնդրում է տեսակցություն որդու հետ։ Ցավոք քննչականն ու դատարանը շատ դաժան են վարվել Մարատի ու նրա մոր հետ։ Այս պահին արգելված են Մարատի հետ բոլոր տեսակի տեսակցությունները։ Այդպիսով Մարատն այս պահին ոչ թե գտնվում է նախնական կալանքի տակ, այլ՝ պետական իշխանությունը նրա նկատմամբ կալանքը օգտագործում է որպես պատիժ։

Միջնորդել եմ Մարատի վարույթը հսկող դատախազին, որպեսզի թույլ տա գոնե մայրը տեսակցի որդուն։ Տեսնենք, թե ինչ որոշում կընդունի դատախազությունը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular