ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

gazeta.ru-ն «Քաղաքագետ Դանյուկ. «Արևմտյան դեսանտը» եկավ փրկելու Փաշինյանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պատմությունը լակմուսի թուղթ է ռուսական հասարակության համար: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ, Ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի տնօրենի առաջին տեղակալ Նիկիտա Դանյուկը՝ մեկնաբանելով հայաստանյան վերջին իրադարձությունները։ Նա ընդգծել է, որ այժմ Հայաստան են ժամանել մեծ թվով օտարերկրյա լրագրողներ, ամեն տեսակի իրավապաշտպաններ ու քաղաքական գործիչներ։

«Այսինքն, նրանք, ովքեր հնարավորինս բարձրացնում են արևմտյան ուղղվածությունը, ուղղակի արևմտականներ են: Եկել են, ինձ թվում է, պաշտպանելու Նիկոլ Փաշինյանին հենց հայերից, ովքեր դժգոհ են նրա դավաճանությունից, արցախահայության նկատմամբ վերաբերմունքից և, ընդհանրապես, իր դիրքորոշումից»,կարծիք է հայտնել քաղաքագետը։ Ըստ Դանյուկի, Լեռնային Ղարաբաղը Փաշինյանն է հանձնել իր անմիջական հրահանգով: «Միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ մեր եղբայր հայ ժողովուրդը, հայ հասարակությունը, բնականաբար, չի աջակցում այդ դավաճանությանը։ Մենք տեսնում ենք բազմաթիվ դժգոհություններ և բողոքներ: Ավելին, Փաշինյանը, որ ինքն է իշխանության եկել ցույցերի շնորհիվ, ինչ-ինչ պատճառներով այս բողոքի ակցիաների հետ կապված հնարավորինս ոչ ժողովրդավարական մեթոդներ է կիրառում»,- ասել է նա։

Փորձագետը նաև հավելել է, որ այդ «արևմտյան դեսանտը» եկել է հենց հայերից փրկելու Փաշինյանին, որն իրենց արևմտյան ազդեցության գործակալն է։ «Միևնույն ժամանակ, չգիտես ինչու, բոլորը մոռանում են, որ այս պահին ռուս խաղաղապահներն են իրականում փրկում արցախցիներին: Իսկ այս բոլոր «պերսոնաժները», որոնք եկել են վերջին օրերին, չեն փրկում հայերին, նրանք փրկում են Փաշինյանին Հայաստանի բնակիչներից»,- ասել է Դանյուկը։ Նրա կարծիքով, այս միտումը կարող է հերթական ողբերգության պատճառ դառնալ հայ ժողովրդի համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular