ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ. Արևմտյան «դեսանտային ուժերը» պետք է փրկեն Փաշինյանին հայերից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Vz.ru-ն գրում է, որ Արևմուտքը քաղաքական գործիչների և փորձագետների «դեսանտ» է ուղարկել Հայաստանի վարչապետին Երևանում ցուցարարներից պաշտպանելու համար, «vz.ru» թերթին ասել է Ժողովրդավարության հետազոտությունների ոչ առևտրային հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Մաքսիմ Գրիգորիևը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը պատվիրակություն էր ուղարկել Երևան՝ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի և ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի օգնական Յուրի Քիմի գլխավորությամբ։

«Չեմ կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես հայ ժողովրդի դավաճան: Լեռնային Ղարաբաղի գաղափարը տեղի բնակիչների համար ամենակարևորներից էր, և վարչապետն իր հայտարարություններով և գործողություններով բազմիցս դավաճանել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերին, երբ հայտարարել է, որ դա Ադրբեջանի տարածքն է», - բացատրել է Մաքսիմ Գրիգորիևը:

«Եվ դժվար չէ հասկանալ, թե հիմա ինչ է հիմա կատարվում Հայաստանում, մարդիկ դուրս են գալիս փողոց հայտարարելու, որ դեմ են Փաշինյանի կրկնվող դավաճանությանը։ Իսկ Հայաստանի վարչապետին սեփական ժողովրդից փրկելու համար «վայրէջք է կատարել» արևմտյան քաղաքական գործիչների, փորձագետների, ԱՄՆ-ի և Եվրոպայի փողերով աշխատող հասարակական կազմակերպությունների մի ամբողջ «դեսանտ»»,- ընդգծել է բանախոսը։

«Փաշինյանն ինքն ապրում է արևմտյան պարադիգմում: Նա այն երկրների արտադրանքն է, որոնց համար ոչ Ղարաբաղի, ոչ էլ հայ ժողովրդի շահերը որևէ կարևոր բան չեն ներկայացնում,- նշել է փորձագետը,- և դրան զուգահեռ ռուս խաղաղապահները հերոսաբար, վտանգելով իրենց կյանքը, շարունակում են փրկել հայերին Լեռնային Ղարաբաղից։ Մեր զինվորականները մարդկանց դուրս են հանում և ապահովում են անվտանգություն և սնունդ»։

Հիշեցնենք, որ Երևան ժամանած Փաուերն ասել է, որ պատվիրակությունը ժամանել է Հայաստան ընդգծելու ԱՄՆ հավատարմությունը երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը, և որ Վաշինգտոնը կշարունակի աշխատել Երևանի և Բաքվի հետ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար, որը «տնտեսական օգուտներ և կայունություն կապահովի հայ ժողովրդի համար»: Իսկ Երևանում ցուցարարները կոչ են արել ակտիվացնել համազգային գործադուլը և քաղաքացիական անհնազանդության ակցիաները։ Ըստ նրանց Փաշինյանը պետք է պաշտոնանկ արվի մինչև հոկտեմբերի 5-ը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular