Հայաստանում շարունակվում են ցուցարարների զանգվածային ձերբակալությունները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐAnna-news.info–ն գրում է, որ երկրով մեկ ռեյդեր են իրականացվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը դեմ արտահայտվողների դեմ: ANNA NEWS-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
«Ցուցարարներին բռնում են կարմիր և սև բերետավորները, ովքեր վերջերս Փաշինյանից պարգևավճար են ստացել այլախոհներին բռնելու համար։ Երբեմն ինձ թվում է, որ նրանք ովքեր կրում են այդ համազգեստը հայերը չեն: Պարզապես անհնար է նայել, թե ինչպես են նրանք դաժանորեն վերաբերվում իրենց հայրենակիցներին»,- կիսվել է Զոհրաբյանը։
Եվրախորհրդի նախկին պատգամավորը կարծում է, որ Փաշինյանին այլևս չի հաջողվի կասեցնել բողոքի գործընթացը. նա նշել է, որ վարչապետն անձամբ է պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում։
«Ինձ մոտեցավ մի կին և ասաց, որ Արցախի հողում մի քանի օր է, ինչ էլեկտրականություն չկա։ Մահացածներին դիահերձարաններում պահելն անհնար է: Մայրն ստիպված իր ձեռքով որդու համար գերեզման է փորել և խնդրել, որ հետագայում նրան տեղափոխեմ Երևան»,- ասել է Զոհրաբյանը։
Քաղաքական գործիչը հավելել է, որ չնայած նրան, որ Փաշինյանը մեծ աջակցություն ունի Արևմուտքում, նրա իշխանությունը շուտով կավարտվի։ «Նիկո՛լ, Արևմուտքն ավելի շատ էր սիրում Սաակաշվիլիին, քան քեզ։ Իսկ ինչպե՞ս ավարտվեց ամեն ինչ։ Այդ «օգտագործված փողկապը» գցել են հոգեբուժարան»,- եզրափակել է նախկին պատգամավորը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը