Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա. Փաշինյան (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Ղարաբաղում այլևս հայ չի մնա: Սա էթնիկ զտման ուղղակի ակտ է: Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
"Լեռնային Ղարաբաղի հայության ելքը Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում շարունակվում է",- ասաց նա:
Փաշինյանը նկարեց, որ միջազգային տարբեր խաղացողների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարություններն ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն, որպեսզի հետագայում տարբեր երկրներ իրենց այս հանցագործությունից ֆորմալ առումով տարանջատելու հնարավորություն ունենան:
Կառավարության այսօրվա առաջնային պարտքն է հնարավորինս հոգատար ընդունել մեր բռնի տեղահանված քույրերին ու եղբայրներին, ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում