ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փրկում է ամեն ինչից՝ բացի մահից. այս հին միջոցը «բուժում է բոլոր հիվանդությունները»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Blognews.am-ը գրում է.

Այս բույսը մարդիկ կարող են օգտագործել ցանկացած հիվանդություն բուժելու համար:

Սա ամենահայտնի բույսերից է բժշկության պատմության մեջ: Մարդիկ Հին Եգիպտոսում այն օգտագործել են մրսածության, վարակների, գլխացավի և ատամի ցավի բուժման, նաև մարսողությունը լավացնելու համար:

Ըստ մահմեդականների սուրբ գրքի` Մուհամեդ մարգարեն այն անվանել է «բուժամիջոց բոլոր հիվանդությունների համար, բացի մահից»:

Ժամանակակից կենսաբժշկական գրականության մեջ լիարժեքորեն հաստատվել են սեւ քիմիոնի (չամանի) բազմաթիվ օգտակար հատկություններ:

Սև չամանը, Nigella sativa-ն կամ չամանն ամենաուժեղ բույսերից է, որոնք կարող են օգտագործվել տարբեր հիվանդությունների բուժման և կանխարգելման համար և կօգնեն առողջական շատ խնդիրներ հաղթահարել: Շատ մարդիկ կարծում են, որ այս բույսը բոլոր հիվանդությունների դեմ դեղամիջոց է:

Ավելի քան 200 ուսումնասիրությունները ցույց են տվել այս յուրահատուկ բույսի օգտակարությունը առողջության համար: Սև չամանի սերմերն օգտակար են տարբեր, հատկապես՝ աուտոիմունային հիվանդությունների բուժման գործում, որոնցից են՝ ռևմատոիդ արթրիտը, ցրված սկլերոզը, փսորիազը, ալերգիան, ասթման, ալերգիկ ռինիտը:

 

Այս բույսն օգտակար է արյան բարձր ճնշումն իջեցնելու համար, նվազեցնում է խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակը, նվազեցնում է դիաբետի, ուգրիների, էկզեմայի, հոգնածության, բրոնխիտի, գաստրիտի, պնևմանիայի և սինուսիտի, խոցերի, քաղցկեղի, լյարդի հետ կապված, վատ շրջանառության և այլ խնդիրների նշանները:

Այս բույսը նաև շատ օգտակար է քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի կողմնակի ազդեցությունների նվազեցման համար:

Մասնագետները պարզել են, նաև, որ չամանը շատ օգտակար է ալերգիկ ռինիտի, ալերգիայի և ալերգիկ ասթմայի նշանների մեղմացման համար: Սև չամանի յուղը բացում է շնչուղիները և թեթևացնում է շնչառությունը:

Վերջին մի քանի տարում փորձագետները հայտնաբերել են, որ սև չամանի սերմերը ունեն նաև ուժեղ հակաուռուցքային հատկություններ և որ այն կարելի է օգտագործել քաղցկեղի բուժման համար, քանի որ այն ազդում է քաղցկեղային բջիջների վրա և ամրացնում է իմունային համակարգը:

Սեւ քիմիոնի ներգործողությունն ուսումնասիրված է մի շարք շատ կոնկրետ հիվանդությունների դեպքում: Ներկայացնենք առավել հետաքրքիր արդյունքները.

Շաքարախտ II տեսակի. օրական երկու գրամ սեւ քիմիոնը հանգեցնում է գլյուկոզայի, ինսուլինի դիմադրության նվազեցման, բետաբջիջների աճին, ինչպես նաեւ (HbA1c) հեմոգլոբինի մակարդակի իջեցմանը:

Էպիլեպսիա. քիմիոնի սերմերը լայնորեն հայտնի են որպես հակաջղաձգային միջոց: Քիմիոնի  ջրային հյութահանուկը զգալիորեն նվազեցնում է ջղաձգային ակտիվությունը:

Արյան բարձր ճնշում. սեւ քիմիոնի հյութահանուկի օրական երկու անգամ 100 եւ 200 մգ օգտագործումը 2 ամսվա ընթացքում նվազեցնում է ճնշումը հիվանդների մոտ հիպերտոնիայի նախնական փուլում:

Ասթմա. ուսումնասիրությունները բրոնխիալ ասթմայով հիվանդ մարդկանց մոտ ցույց են տվել, որ սեւ քիմիոնի ջրային հյութահանուկը ցույց է տալիս զգալի հակաասթմատիկ ազդեցություն ախտահարված շնչուղիների վրա:

Ախտահարում քիմիական զենքից. քիմիական զենքից տուժած հիվանդների դեպքում սեւ քիմիոնի սերմերի ջրային հյութահանուկը նվազեցնում է շնչառական հիվանդությունների ախտանիշերը, կրծքավանդակի հեւոցը, բարելավում է թոքերի գործառույթը, ինչպես նաեւ նվազեցնում թմրամիջոցների պահանջը:

Հաստ աղիքի քաղցկեղ. ուսումնասիրությունները կենդանիների վրա հաստատել են սեւ քիմիոնի յուղի զգալի խոչընդոտող ազդեցությունն առնետների հաստ աղիքի քաղցկեղի դեպքում` առանց դիտարկված բացասական հետեւանքների:

Թմրամոլություն. հետազոտությունը թմրանյութերից կախվածություն ունեցողների մոտ ցույց է տվել սեւ քիմիոնի թերապիայի արդյունավետությունը` երկարատեւ բուժման ընթացքում:

Այս համեմունքը կարելի է ձեռք բերել համեմունքների մասնագիտացված խանութներից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular