ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի անսպասելի ազատումը լուրջ պատճառ է ունեցել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը, վարչապետի որոշմամբ, ազատվել է աշխատանքից։ Ըստ մեր տեղեկությունների՝ աշխատանքից անսպասելի հեռացումը կապված է Պետրոսյանի ծավալած գործունեության հետ։ Ավելի կոնկրետ, ըստ մեր տեղեկությունների, ազատումը կապված է Ֆիրդուս թաղամասի տների վաճառքի հետ։Հիշեցնենք եւ ասենք, որ մենք բազմիցս ենք անդրադարձել այս խնդրին, որ Ֆիրդուս թաղամասի այժմ նախկին բնակիչներից պահանջել են լքել տները՝ խոստանալով փոխհատուցումներ տրամադրել՝ իրենց բնակարանների կադաստրային արժեքին համապատասխան։ Հավելենք նաեւ, որ ավելի քան 5 հեկտար տարածքում ներկայացված նախագծով նախատեսվում է կառուցել 85 մ տրամագծով կլոր հրապարակ, նոր փողոցներ, հասարակական եւ սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ, հյուրանոցներ: Պետրոսյանին, ըստ մեր աղբյուրների, աշխատանքից ազատել են, քանի որ նա, գործ ունենալով Կադաստրային կոմիտեի հետ, բնակարանները գնահատել է կադաստրային արժեքից մի քանի անգամ ցածր գներով։

Պետրոսյանը, կապ ունենալով գնահատող ընկերությունների հետ, նրանց հետ համաձայնության գալով, կեղծել է գումարի չափը։

Այս տեղեկությունը պարզելուց հետո վարչապետ Փաշինյանը որոշում է կայացրել ազատվել նրանից։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular