Վլադիմիր Պուտինը ստորագրել է նոր կարգադրություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թույլատրել է գործարքներ իրականացնել «Բանկա Ինտեսա» ԲԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի հետ՝ համաձայն հրապարակված կարգադրության։
«Թույլատրել գործարքներ (գործառնություններ), որոնք ուղղակի և (կամ) անուղղակիորեն ենթադրում են «Banca Intesa» բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականության, օգտագործման և (կամ) օտարման իրավունքների հաստատում, փոփոխություն, դադարեցում կամ ծանրաբեռնում».- նշվում է փաստաթղթում։
Bank Intesa-ն իտալական Intesa Sanpaolo խմբի ռուսական դուստր բանկն է, որը եվրոգոտու խոշորագույն բանկային խմբերից է և առաջատարն է իտալական բանկային ծառայությունների շուկայում: Bank Intesa-ի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Intesa Sanpaolo-ին:
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին հայտնի դարձավ, որ Intesa Sanpaolo խումբը որոշել է կրճատել Մոսկվայում իր ներկայացուցչության գործունեությունը։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, Իտալիայի խոշորագույն բանկը չի կարողացել Ռուսաստանից ամբողջական դուրս գալու թույլտվություն ստանալ ակտիվների վաճառքի սահմանափակումների պատճառով: