ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսների խամաճիկը հակառուսական բեմադրության է անցել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող վարչախումբն իր իսկ ձեռքով սկիզբ առած և ահռելի չափերի հասած հակառուսական հիստերիան օգտագործում է սեփական քարոզչական նպատակների համար։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո տևական ժամանակ, Փաշինյանը հանրությանը կերակրում էր «թալանչի» նախկինների մասին թեզերով և այս ընթացքում հասցրել էր զգալիորեն հոգնեցնել հանրությանը։ Նույն այդ նախկիններն ամենալուրջ մրցակցությունը ցույց տվեցին փաշինյանական իշխանությանը 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, իսկ այսօր էլ իշխանության դեմ պայքարի առաջադեմ մարտիկներն են։

Հասկանալով, որ իր իսկ ձևավորած թշնամու կերպարն այնքան էլ լավ չի անցնում հանրության մոտ և հասցրել է հոգնեցնել, այժմ էլ գործող վարչախումբը թիրախներն ուղղել է դեպի Ռուսաստանը և փորձում է ռուսներով ահաբեկել, մինչդեռ փաստն այն է, որ Հայաստանի բոլոր իշխանությունների մեջ Ռուսաստանի ամենաառաջին խամաճիկները հենց Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբն են։ Նույնիսկ այս պայմաններում, երբ Ռուսաստանից կոչեր և հայտարարություններ են հնչում՝ իբր հականիկոլական տոնայնությամբ, ակնհայտ է, որ Ռուսաստանին ձեռք է տալիս Նիկոլ Փաշինյանի գոյությունը Հայաստանի վարչապետի աթոռին, որևէ մեկն այսքան նվիրված և այսքան կուրորեն չի ծառայել Ռուսաստանի շահերին։

Խիստ ուշագրավ մեկ դրվագ ևս, երբ Հայաստանում ընդդիմությունն ակտիվանում և փորձում է ինչ-ինչ պայքար մղել, Ռուսաստանում էլ անմիջապես ակտիվանում են վատ համբավ ունեցող բազմաթիվ փորձագետներ և հայտնի դեմքեր, հատկապես հայկական ազգանուններով, որոնց նկատամամբ Հայաստանում առանձնապես դրական վերաբերմունք երբեք էլ չի եղել։ Նույն Մարգարիտա Սիմոնյանի, Արամ Գաբրիելյանովի հականիկոլական հայտարարություններն իրականում բխում են հենց Փաշինյանի շահերից և թույլ են տալիս նրան կոնսոլիդացնել իր կողմնակիցներին, շատերն էլ ովքեր ատում են սիմոնյաններին, այս հանգամանքից ելնելով՝ զերծ են մնում ընդդիմադիր պայքարի մեջ ներգրավվելուց։ 

Աննա Սարատիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular