ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհայտ անօդաչու թռչող սարքը կաթվածահար է արել գերմանական ամենամեծ օդանավակայանի աշխատանքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անհայտ անօդաչու թռչող սարքը կես ժամով խափանել է Գերմանիայի ամենամեծ օդանավակայանի՝ Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանի աշխատանքը. հայտնում է DPA գործակալությունը։

Հինգշաբթի երեկոյան օդանավակայանի մոտ անհայտ անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել. հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։ Դրանից հետո մոտ կես ժամով դադարեցվել են չվերթները. մի քանի չվերթ կա՛մ չեղարկվել են, կա՛մ ուղղվել այլ օդանավակայաններ։

Ուրբաթ առավոտյան իրավիճակն ամբողջությամբ վերադարձել է բնականոն հուն, և այժմ օդանավակայանում չեղարկված թռիչքներ չկան։

Թե ով և ինչու է արձակել անօդաչու թռչող սարքը օդանավակայանի մոտ, մնում է անհայտ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular