ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր Սանկտ Պետերբուրգում կքննարկվի ԼՂ խնդրի կարգավորման հարցը. կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր` հունիսի 20-ին, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 20-ին, Սանկտ Պետրեբուրգում կկայանա Պուտին-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպումը: Ռուսաստանը կշարունակի իր ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Երկուշաբթի օրը Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, ինչից հետո տեղի կունենա երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպում: Այս մասին հայտարարել էր միջազգային հարցերով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Մենք վճռորոշ դեր խաղացինք Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման հարցում` ապրիլյան պատերազմում,- հավելել էր պաշտոնյան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular