ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը հանդիպել է ЧВК «Вагнер»-ի նախկին հրամանատարի հետ. ի՞նչ է քննարկվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեպտեմբերի 29-ին ձայնագրություն հայտնվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վագների ՊՄԿ-ի հրամանատար Անդրեյ Տրոշևի հանդիպումից։

Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Անդրեյ Տրոշևը կներգրավվի հատուկ ռազմական գործողության մասնակցելու կամավորական ստորաբաժանումների ձևավորման մեջ։ Հայտնի է, որ Անդրեյ Տրոշևը մասնավոր ռազմական ընկերության հրամանատարներից էր, ով հանդիպել է նախագահի հետ Պրիգոժինի զինված ապստամբությունից հետո։ Ենթադրվում է, որ Սեդոյը նրա իրավահաջորդն է։

Ավելի վաղ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Տրոշևն աշխատում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունում։ Այսպիսով, մասնավոր ռազմական ընկերությունը, ամենայն հավանականությամբ, ընդունել է պետության պայմանները և դարձել Ռուսաստանի զինված ուժերի մաս։

Ավելին, Վլադիմիր Պուտինը զրույցի ընթացքում երբեք չի հիշատակել մասնավոր ռազմական ընկերության անվանումը կամ բուն «PMC» հապավումը։ 

Վլադիմիր Պուտինի և մասնավոր ռազմական ընկերության ներկայացուցիչների վերջին հրապարակային հանդիպումը Վագների հրամանատարների մասնակցությամբ միջոցառում էր։ Հունիսի 29-ի հանդիպմանը ներկա է եղել նաև ինքը՝ Եվգենի Պրիգոժինը, ով չի համաձայնել ՌԴ պաշտպանության նախարարության պայմաններին։

Տեսանյութը՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular