ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը կարող է Վարդանյանին ազատել բանտից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Inluhovitsy.ru-ն գրում է, որ Ադրբեջանում ահաբեկչության ֆինանսավորման և անօրինական զինված խմբավորումներ ստեղծելու մեղադրանքով ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը։ Փորձագետները նրա կալանավորումը կապում են Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի նկատմամբ անվերապահ հաղթանակ տանող Ադրբեջանի գործողությունների տրամաբանության հետ։

Քաղաքագետ Ալեքսեյ Վանիֆատովը «Moscow Today» առցանց հրապարակմանը տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը միտումնավոր բազմաթիվ քայլեր է ձեռնարկել հօգուտ Ադրբեջանի: «Հայաստանի ղեկավարությունը միտումնավոր բազմաթիվ քայլեր արեց Արցախի խնդիրը հօգուտ Ադրբեջանի ավարտին հասցնելու համար, այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուբեն Վարդանյանին հանձնեց Բաքվի իշխանություններին, որպեսզի Երևանում չունենա շատ ուժեղ մրցակից, որը կարող էր տապալել նրան», — նշել է փորձագետը «Moscow Region Today» առցանց հրատարակության թղթակցի հետ զրույցում։

Իսկ փաստաբան Օլգա Վլասովան կարծում է, որ Վարդանյանը կարող էր խուսափել հետապնդումից, եթե չհրաժարվեր ռուսական անձնագրից։ Նրա կարծիքով, Ռուսաստանը նրան չի օգնի, բացառությամբ պաշտոնական ներկայացուցչական դաշտից դուրս պայմանավորվածություններից, որոնք կարող են օգտակար լինել ռուսական կողմին։ Բանախոսը նշել է նաև, որ Վարդանյանն Ադրբեջանում կդատապարտվի մինչև 14 տարի ժամկետով, իսկ Ռուսաստանը կբանակցի նրա ազատ արձակման մասին ոչ պաշտոնական խողովակներով։ Ավելին, վերջնական դատավճռից հետո նրան կարող է ներում շնորհել Ադրբեջանի նախագահի կողմից, ինչը դուր չի գա Հայաստանի գործող իշխանություններին։ Ընդհանուր առմամբ, Վարդանյանի բանտից խուսափելու շանսերը կախված են նրանից, թե որքան հաջող կընթանան Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular