ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր «Եռաբլուրում» 14 հուղարկավորություն է լինելու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին «Եռաբլուր» պանթեոնում 14 հուղարկավորություն է լինելու: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Եռաբլուրի անվտանգության պատասխանատուներից մեկը:

Նշենք, որ առաջիկա երեք օրերին եւս հուղարկավորություններ են նախատեսված «Եռաբլուրում»:

Հիշեցնենք, որ այսօր «Եռաբլուր» պանթեոնում տեղի ունեցավ Արցախի Մարտունու քաղաքապատ Ազնավուր Սաղյանի հուղարկավորությունը, որին ներկա էին Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Արցախի անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Սամբել Բաբայանը:

Մարտունու քաղաքապետ 34-ամյա Ազնավուր Սաղյանը զոհվել է սեպտեմբերի 20-ին՝ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման հետեւանքով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին 13:00-ից ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակման էր անցել Արցախի դեմ, որի հետեւանքով հայկական կողմը ունեցել է հարյուրավոր զոհեր ու վիրավորները: Այդ հարձակման հետեւանքով Արցախի իշխանությունները համաձայնել են ռուս խաղաղապահների առաջարկությանը՝ զինադադար հաստատելու, որով նախատեսվում է Արցախի ՊԲ զինաթափում, Արցախի Հանրապետության պետական մարմինների լուծարում եւ ինտեգրում Ադրբեջանին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular