ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ֆինանսների նախարարության ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով քարտուղարի տեղակալ Բրայան Նելսոնը հայտարարել է Թուրքիայի, Իրանի, Չինաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) բնակիչների, ինչպես նաև այդ երկրներում գործող մի շարք ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, գրում է Ermenihaber-ը:
Պատժամիջոցները բացատրվել են ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին իրանական հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ)՝ «Shahed-136»-ի պատրաստման հարցում Իրանին և Ռուսաստանին տրամադրված այս կամ այն օգնությամբ:
Նշվել է, որ վերոհիշյալ ընկերությունների կողմից ԱԹՍ-ն պատրաստելու նպատակով տրամադրված մասերը հայտնաբերվել են Ուկրաինայի տարածքում խոցված «Shahed-136»-ի մասունքներում: