ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ՄԱԿ–ի դատարան է դիմել` պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

ԻՐԱՎՈՒՆՔ

Սեպտեմբերի 28-ին Հայաստանը ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ կապված Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտման հետ։ Այս մասին ասվում է դատարանի տարածված մամուլի հաղորդագրությունում։

«Հայաստանի Հանրապետությունը, հենվելով կանոնադրության 41-րդ հոդվածի և դատարանի կանոնակարգի 73-րդ հոդվածի վրա, երեկ դատարան է ուղարկել «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայով ամրագրված իրավունքները պահպանելու և պաշտպանելու համար ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու միջնորդություն»,- նշել է դատարանը։

Երևանը կոչ է անում ՄԱԿ-ի դատարանին հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ զերծ մնալու «Ուղղակի կամ անուղղակի բոլոր գործողություններից, որոնք ուղղված են մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular