ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը «ազատվեց» իր հիմնական մրցակցից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Inpavposad.ru–ն գրում է, որ վերջին օրերին շարունակում են լուրեր հաղորդվել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը նոր թափ է ստանալու։ Բաքվի իշխանությունները վերջերս ձերբակալել են գործարար Ռուբեն Վարդանյանին, ով մեղադրվում է ահաբեկչության ֆինանսավորման մեջ։ Փորձագետները նաև կանխատեսել են Ռուսաստանի գործողություններն այս իրավիճակը կարգավորելու համար։

«Հայաստանի ղեկավարությունը միտումնավոր բազմաթիվ քայլեր արեց Արցախի խնդիրն հօգուտ Ադրբեջանի լուծելու համար, այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուբեն Վարդանյանին հանձնեց Բաքվի իշխանություններին, որպեսզի Երևանում չունենա շատ ուժեղ մրցակից, որը կարող էր տապալել նրան»,- ասել է քաղաքագետ Ալեքսեյ Վանիֆատովը: Բացի այդ, նա համոզված է, որ Ռուսաստանը կմիանա գործընթացին, որպեսզի Վարդանյանը 14 տարի ազատազրկված չմնա, և ակտիվ բանակցություններ սկսի Բաքվի իշխանությունների հետ նրա ներման շուրջ։ Սակայն Նիկոլ Փաշինյանին ակնհայտորեն դուր չեն գա նման գործողությունները։

Հարկ է նշել, որ ոչ բոլոր փորձագետներն են կիսում այդ կարծիքը։ Օրինակ, փաստաբան Օլգա Վլասովան կարծում է, որ Ռուսաստանը չի ցանկանա օգնել հայ գործարարին, քանի որ նա վաղուց խզել է բոլոր կապերը Ռուսաստանի հետ և նույնիսկ հրաժարվել է ռուսական անձնագրից, ինչն էլ ամենայն հավանականությամբ կլինի նրա ճակատագրի նկատմամբ Ռուսաստանի անգործության հիմնական պատճառը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular