ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է Հայաստանը պահանջում Ադրբեջանից՝ ՄԱԿ-ի դատարան ներկայացված հայցով․ մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան X-ի իր միկրոբլոգում գրել է․

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի արդյունքում՝ սեպտեմբերի 28-ին, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու հարցում է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան(Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի):

Հայցում Հայաստանը պահանջում էր.

1) Ադրբեջանը ձեռնպահ է մնում որևէ միջոց ձեռնարկելուց, որը կարող է հանգեցնել իր պարտավորությունների խախտմանը.

2) Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա որևէ գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է Լեռնային Ղարաբաղից մնացած էթնիկ հայերին տեղահանելուն կամ վերջին ռազմական հարձակման ժամանակ տեղահանված անձանց անվտանգ և արագ վերադարձն իրենց տները խոչընդոտելուն կամ կանխելուն, ներառյալ նրանց, ովքեր փախել են Հայաստան կամ երրորդ երկրներ՝ միաժամանակ թույլ տալով նրանց, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը, դա անել անարգել.

3) Ադրբեջանը պետք է դուրս բերի ողջ ռազմական և իրավապահ անձնակազմը Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիական օբյեկտներից, որոնք օկուպացված են 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իր զինված հարձակման հետևանքով.

4) Ադրբեջանը կնպաստի և զերծ կմնա Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված գործակալությունների մուտքի համար խոչընդոտներ ստեղծելուց և որևէ կերպ չի խոչընդոտի նրանց գործունեությանը.

5) Ադրբեջանը կնպաստի և ձեռնպահ կմնա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու հնարավորությանը խոչընդոտներ ստեղծելուց, ինչպես նաև կհամագործակցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ այլ խնդիրների լուծման համար։ 

6) Ադրբեջանը պետք է անհապաղ նպաստի Լեռնային Ղարաբաղում հանրային ծառայությունների, այդ թվում՝ գազի և էլեկտրաէներգիայի ամբողջական վերականգնմանը և ապագայում ձեռնպահ մնա դրանք խափանելուց։շ

7) Ադրբեջանը ձեռնպահ կմնա Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինվորականների նկատմամբ պատժիչ միջոցներ ձեռնարկելուց։

8) Ադրբեջանը չպետք է փոխի կամ ոչնչացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված որևէ հուշարձան կամ Լեռնային Ղարաբաղում առկա որևէ այլ հուշարձան, հայկական մշակութային իր կամ առարկա։

9) Ադրբեջանը ճանաչում և իրականացնում է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից ստեղծված քաղաքացիական կացության ակտերը, անձը հաստատող փաստաթղթերը, սեփականության իրավունքներն ու գրանցամատյանները և չի ոչնչացնում կամ առգրավում այդ գրանցամատյաններն ու փաստաթղթերը։

10) Ադրբեջանը պետք է Դատարան ներկայացնի հաշվետվություն սույն հրամանի համաձայն ձեռնարկված բոլոր միջոցների մասին սույն հրամանի արձակման օրվանից մեկ ամսվա ընթացքում, այնուհետև յուրաքանչյուր երեք ամիսը մեկ՝ մինչև դատարանը գործով վերջնական որոշում կայացնի։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular